Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արայիկ Հարությունյան. Շարունակում եմ գտնվել առաջնագծում. ինձ հետ են նաև Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները

Արայիկ Հարությունյան. Շարունակում եմ գտնվել առաջնագծում. ինձ հետ են նաև Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները
03.10.2020 | 22:04

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

«Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե առաջնագծում, թե թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։ Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացեք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը», - նշել է նա:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ